Հայտնի անգլիացի շեֆ խոհարար և հաղորդավար Ջեյմի Օլիվերը տոնել է գազավորված ըմպելիքներում շաքարավազի վրա հարկի սահմանումը BBC հեռուստաալիքի ուղիղ եթերում պարելով:
Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ նման անսովոր ժեստով Օլիվերն ավարտել է իր հարցազրույցը, որտեղ մեկնաբանել է օրենսդիրների որոշումը:
Ջեյմի Օլիվերը, ով աշխարհում նաև առողջ սննդի ամենահայտնի քարոզիչներից է, մի քանի տարի շարունակ առաջ է մղել հարկի սահմանում շաքարավազ պարունակող ըմպելիքների վրա: Նա չի կարողացել զսպել իր ուրախությունը, երբ իր պայքարն ավարտվել է հաջողությամբ: «Դա ծրագրված չէր»,- ասել է նա:
https://youtu.be/YX5hnGQE7N4









































