Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին շարունակում է իր գործունեությունը ՄԱԿ-ի փախստականների իրավունքների խորհրդում որպես բարի կամքի դեսպան: Բարեգործական առաքելության շրջանակներում նա այցելել է Սիրիայի փախստականների Աթենքի ճամբարը, ինչպես նաև հանդիպել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, հայտնում է beauty.ua-ն:
Նրա այցը մեծ խառնաշփոթ է առաջացրել: Փախստականները և լրատվամիջոցների ներկայացուցիչները այնպես խիտ են շրջապատել դերասանուհուն, որ քիչ է մնացել ճզմեն: Նրանք բացականչել են իրենց հարցերը, բողոքները և ցանկությունները:
Դերասանուհու բազմամարդ պահակախումբը փորձել է կարգ հաստատել, սակայն Ջոլին ստիպված ժամանակից շուտ է ավարտել այցելությունը: Ավելի ուշ նա հանդիպել է Հունաստանի վարչապետ Ցիպրասի հետ, որտեղ միասին քննարկել են փախստականների վիճակը, ինչպես նաև սիրիական ճգնաժամից դուրս գալու կարևոր ասպեկտներ:



















































