ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը սենատում հայտարարել է այն մասին, որ կտտանքները կարող են վնասել ամերիկացի զինվորականների բարոյականությանը, գրում է Reuters-ը:
Սենատոր Լինդսի Գրեհեմը հարցրել է գեներալից նրա կարծիքը ջրահեղձության իմիտացիայով կտտանքների վերաբերյալ: Ավելի վաղ նման կտտանքների օգտին է արտահայտվել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Գործունեության նման տեսակները, որոնք դուք նկարագրել եք, անհամատեղելի են մեր ժողովրդի արժեքների հետ: Եվ ես բացահայտ կասեմ, որ նրանք հակառակ արդյունք կարող են ունենալ»,- ասել է Դանֆորդը:









































