Հունաստանը ԵՄ գագաթնաժողովից արտահերթ օգնություն է սպասում միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը միգրացիայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովում, գրում է TASS-ը:
«Ես սպասում եմ Հունաստանին օգնություն ցուցաբերելուն «բալկանյան երթուղու» փակվելուց հետո: Առաջին հերթին դա կապված է ԵՄ երկրների միջև ներգաղթյալների տեղաբաշխման համակարգի իրագործման հետ»,- ասել է նա:
Ցիպրասը նաև ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է փախստականների ճգնաժամի լուծման Թուրքիայի հետ համաձայնագրին:









































