Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բավարիա»-ի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերն ընդմիջման ժամանակ Sky-ին տված հարցազրույցում կատակով նշել էր, որ պարտության դեպքում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կամորձատի իր ֆուտբոլիստներին:
«Այո, Բեկենբաուերը գուշակել էր ամեն ինչ: Ընդմիջման ժամանակ Գվարդիոլան ասաց, որ պարտվելու դեպքում կկտրի մեր ամորձիները»,- կատակել է գերմանացի հարձակվողը:









































