Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի նահանգի իշխանությունները թույլատրել են մարտի 21-ին Նովրուզի կապակցությամբ տոնական միջոցառումներ անցկացնելը։
Այդ մասին հայտարարել է Դիարբեքիրի նահանգի վարչակազմի մամլո ծառայության պետ Մուսթաֆա Չաքմաքը։ Ավելի վաղ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարել էր, որ երկրի իշխանություններն արգելել են քրդերի կողմից մարտի 21-ին նշվող Նովրուզի կապակցությամբ տոնակատարությունները։ Կուսակցությունն այդ արգելքները որակել էր որպես ապօրինի ու կառավարությանը կոչ էր արել հրաժարվել դրանցից։










































