ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմադիրների թիվը հավասարվել է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում է TNS ընկերության հրապարակած՝ հասարակական կարծիքի հարցումը:
Համացանցում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 36%-ը կողմ է, որ Լոնդոնը չխզի կապերը Բրյուսելի հետ: Այս ցուցանիշը չի փոխվել մեկ ամիս առաջ այդպիսի հարցում անկացնելու պահից ի վեր: Միաժամանակ, միության կազմից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը նվազել է 39%-ից: Հարցվածների 28%-ը դեռ չի կողմնորոշվել:
Մարտի 10-14-ին անցկացված հարցմանը մասնակցել է 1200 մարդ:
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին:









































