ԱՄՆ-ում ամուսինը նետել է կնոջ՝ 400 հազար դոլար արժողությամբ մատանին։ 51-ամյա Բերնի Սկուտիերին անզգուշորեն նետել է նշանադրության 12.5 կարատանոց մատանին։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Դեպքը տեղի է ունեցել Միսսուրի նահանգում։
Տղամարդը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ կինը՝ Կլարան, մատանին թողել էր խոհանոցում՝ անձեռոցիկի վրա։ Ամուսինը, լսելով, որ աղբատար մեքենան եկել է, անզգուշորեն հավաքել է սեղանին թափված իրերը։
Զույգը մատանու կորստի մասին բարձրաձայնել է այն ժամանակ, երբ բեռնատարը եղել է աղբանոցի ճանապարհին։ Տեղ հասնելու և բեռնաթափման դեպքում այն գտնելու շանսերը մեծ չէին լինի։
Սկուտիերին համոզել է տեղի աղբահանող ընկերության աշխատակիցերին փնտրել այն 10 տոննա աղբի մեջ, որը գտնվել է աղբատար մեքենայի մեջ։ 25 րոպե հետո մատանին գտնվել է։









































