Երեկ ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը վիճեցին և վիրավորեցին միմյանց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը դիտողություն արեց Նիկոլ Փաշինյանին:
«Ո՛չ կրակը, ո՛չ էլ կայծը ես չեմ տվել: Ես ընդամենը դիտողություն եմ արել: Կոռեկտության խախտումը պահանջում է նմանատիպ պատասխան, համապատասխան պատասխան է եղել մեր կողմից,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին, և հիշեց հին ասացվածք՝ «Ով սրով կգա, սրից էլ կընկնի»:
Մանրամասները տեսանյութում: