Սպորտային ապրանքներ արտադրող Nike-ը ներկայացրել է HyperAdapt 1.0 ինքնակապվող քուղերով սպորտային կոշիկներ: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Կոշիկը կարողանում է ավտոմատ կերպով օղակել ոտնաթաթը, երբ տվիչը գտնում է օգտվողի կրունկը: Նորույթի առավելություններից է ոչ միայն հագնելու արագությունը, այլև կոճակներով քուղակապերի ցանկալի ամրությունը լրացուցիչ կարգավորելու հնարավորությունը:
3 գունային տարբերակներով կոշիկները հնարավոր կլինի ձեռք բերել արդեն սուրբծննդյան սեզոնին այս տարի, բայց գնումը հասանելի կլինի միայն Nike+-ի անդամներին:
Կոշիկը փորձած առաջին հայտնիներից է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որի արձագանքը երևում է տեսանյութում:














































