ՀՀ կառավարությունը Սուրբ Հարության տոնին (Զատիկ) հաջորդող մեռելոցի օրը՝ մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 2:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ եկեղեցական օրացույցով նախատեսվում է տարվա ընթացքում հինգ օր, որոնք վերաբերում են ննջեցյալների հիշատակի հարգմանը: «Բանն այն է, որ թեև հինգն է, մեզանում առավել տարածվածը երեքն են: Դրանցից մեկը պետականորեն օրենքի ուժով համարվում է ոչ աշխատանքային, դա հունվարի յոթն է, բայց երկու այլ օր էլ գոյություն ունի, երբ ավանդույթի համաձայն, մարդիկ այցելում են գերեզմաններ: Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, և դրա հաջորդ օրը՝ մարտի 28-ը, ավանդական օրերից մեկն է, այդ իսկ պատճառով այդ աշխատանքային օրը առաջարկվում է տեղափոխել ապրիլի 2, և մարտի 28-ը հայտարարել ոչ աշխատանքային: Դրա փոխարեն կաշխատենք ապրիլի 2-ին»,- ասել է Հարությունյանը:









































