Կուբայի ԱԳՆ-ում հայտնել են Կուբայի և ԱՄՆ-ի միջև ուղիղ փոստային հաղորդակցության վերականգնումից հետո առաջին ամերիկյան փոստային ինքնաթիռի՝ երկիր ժամանելու մասին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ դա առաջին փոստային ինքնաթիռն է, որն ԱՄՆ-ից Կուբա է թռչել վերջին 50 տարում։
SAAB 340 ինքնաթիռը վայրէջք է կատարել Հավանայի Խոսե Մարտիի անվան օդանավակայանում։
ԱՄՆ փոստային անվտանգության ծառայության տեսուչ Կառլոս Ռոդրիգեսը «Կուբայի փոստի» նախագահ Կառլոս Ասենսիոյին հանձնել է նամակ, որը դարձել է երկու երկրների միջև ավիացիոն փոստային հաղորդակցության բացման խորհրդանիշ։









































