Twitter, DigitasLBi և Plume Labs of Paris ընկերությունները պայմանավորվել են Լոնդոնի օդի աղտոտվածության մոնիթորինգի համար աղավնիների օգտագործման համատեղ նախագիծ ստեղծելու մասին: Թռչունների վրա համացանցին միացրած հատուկ ուսապարկեր կհագցնեն, որոնք կփոխանցեն մթնոլորտի վիճակի մասին տվյալներ, հայտնել է VentureBeat-ը:
Ուսապարկերում գտնվող տվիչները կչափեն մթնոլորտում օզոնի և ազոտի երկօքսիդի մակարդակները, իսկ տվյալները կհրապարակվեն Twitter-ի հատուկ հաշվում: Ընկերության նպատակը Լոնդոնի օդի աղտոտվածության վրա ուշադրության հրավիրումն է:










































