Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումների և մրցակցի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք պետք է մրցակցենք հզորագույն ֆուտբոլիստների հետ: «Արսենալ»-ի կազմում կառանձնացնեմ Մեսութ Օզիլին և Ալեքսիս Սանչեսին:
Կարծում եմ, որ Ալեքսիսը մեծ առաջընթաց ունեցավ «Բարսելոնա»-ն լքելուց հետո»,- ընդգծել է իսպանացի մասնագետը:





































