Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի ԱԳՆ-ն ու պատգամավորները եկել են այն պայմանավորվածության, որ Մադրիդը չի աջակցի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագրի ներկայիս տարբերակին՝ ուղղված փախստականների խնդիրների լուծմանը։
Վերջին օրերին Իսպանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները փորձել են համոզել երկրի իշխանություններին չստորագրել այդ համաձայնագիրը։
Այդպիսով, վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը Բրյուսելի բանակցությունների ժամանակ, որոնք մեկնարկելու են վաղը, դեմ է արտահայտվելու համաձայնագրի ներկայիս տարբերակին։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իսպանիայում 6 օրում հավաքվել է ավելի քան 100.000 ստորագրություն՝ ընդդեմ փախստականների հարցի շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագրի ներկայիս տարբերակին։









































