Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու և դրա միջոցով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին, ասել է. «Ես պարոն Քոչարյանի հետ ոչ մի կապ չունեմ»: Վարչապետը նաև հավելել է, որ ինքը ողջունում է յուրաքանչյուր կուսակցության մուտքը քաղաքականություն:
Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան է գալու ապրիլի 7-ին: Լրագրողների հարցին, թե ռուսական գազի գնի էժանացման շուրջ տարվող բանակցություններն արդյունք տվե՞լ են, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Որոշում չկա, բայց կա քննարկում: Երբ հանրապետության նախագահը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները, «ԳազպրոմԱրմենիա»-ն գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































