Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ferrari 250 GT SWB California Spider ավտոմեքենան ԱՄՆ Ամիլիա կղզում Gooding աճուրդի տանն անցկացված աճուրդի ժամանակ վաճառվել է 17.16 միլիոն դոլարով։
Ավտոմեքենան օգտագործվել է իտալացի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի «Երեկ, այսօր, վաղը» գեղարվեստական ֆիլմի (1963) նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սոֆրի Լորենն ու Մարչելո Մաստրոյանին։ Այն 1964 թվականին ստացել է «Օսկար», որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ։
Ավտոմեքենան ավելի վաղ պատկանել է արդյունաբերական դիզայներ Ջանֆրանկո Ֆրատինիին ու Ferrari-ի մասշտաբային մոդելները պատրաստող Տերցո Դալիային, իսկ 1985 թվականից գտնվել է իտալացի անանուն հավաքածուի սիրահարի մոտ։ Մեքենայի նոր տիրոջ անունը չի հրապարակվում։ Մեքենան աճուրդի տան համար վաճառվել է ռեկորդային գնով։











































