Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանն անդրադառնալով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նրանք լավ ծանոթացել են ԸՕ նոր նախագծին, և տիրապետում են մեր ներքին քաղաքական խոհանոցին:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացում ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին խոսք չի եղել, քննարկվել են տարբեր թեմաներ:
Անդրադառնալով ընդդիմության միասնական առաջարկներից ռեյտինգային քվերակության վերաբերյալ հարցին՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց. Չկա ռեյտինգային քվեարկություն, չկա նման հասկացություն: Եվրոպայի 24 երկրներում այս նույն համակարգն է: Ես որևէ մեկ անգամ, որպես քաղաքական գործիչ և ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ լինի, որ մեր մարզերը զրկենք քաղաքականությունից: Ընդհակառակը՝ մեր Սահմանադրությունից բխում է, որ մենք պետք է քաղաքականությունը տեղափոխենք մարզեր:
Վ. Բաղդասարյանի կարծիքով՝ առաջարկվող ԸՕ մոդելը բավականին ներդաշնակ է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































