Մեր մոլորակի կողքով ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 11-ին, կանցնի խոշոր 2016 EH157 աստղակերպը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնին:
Այդ աստղակերպը բացահայտվել է օրերս: Աստղագետների հաշ վարկներով՝ երկնային մարմնի չափը կարող է կազմել 120-390 մ, այն Երկրի համար ներկայացնում է չափազանց փոքր, բայց ոչ զրոյական վտանգ:
2016 EH157-ը կանցնի Երկրից անվտանգ հեռավորությունից՝ անցնելով դրանից 10,2 մլն կմ հեռավորոթյան վրա: Այդ հեռավորությունը նշանակում է, որ այն մեր մոլորակին կմոտենա տարածության վրա, որը համապատասխանում է Երկրի և Լուսնի միջև հեռավորության 26 չափին:












































