Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մարդինի, Մուշի ու Բաթմանի նահանգներում արգելվել է Նովրուզից (մարտի 21, Նոր տարի) առաջ ցույցեր ու երթեր կազմակերպելը։ Այդ երեք նահանգների իշխանությունները հայտարարել են, որ Նովրուզից առաջ ցույցեր ու երթեր անցկացնելը համարվում է անընդունելի։
Մարդինի նահանգում 30 օրով արգելվել են ամեն տեսակի հավաքները, ցույցերը, երթերը, հանրահավաքները, մամլո ասուլիսները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նովրուզի տոնակատարություններն արգելվել են հարավարևելյան Հաքքարի նահանգում։ Բաթմանի նահանգում թույլատրվել է Նովրուզը նշել միայն մարտի 21-ին։




































