Նորվեգիայի բնակիչներն իրենց երեխաներին ուղարկում են փախստականների համար ոչ իսկական ճամբարներ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ մթնոլորտը ճամբարներում լիովին համապատասխանում է նրան, որում ստիպված են ապրել Եվրոպա ժամանած միգրանտները: Դեռահասներին տալիս են նվազագույն քանակի սնունդ, նրանք քնում են լեփ-լեցուն տարածքներում, ճամբարի շուրջ հնչում է շչակի ձայն: Բացի դրանից՝ գիշերը հրամանատարները կտրուկ փոխում են ջերմաստիճանը:
Ճամբարները ստեղծվել են Նորվեգիայի փախստականների օգնության կազմակերպության աջակցությամբ: Նախագծի նպատակն է երեխաերին ցույց տալ՝ ինչ բարդ պայմանների են բախվում միգրանտները:













































