«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է կյանքի իր փիլիսոփայության մասին: Բրազիլացին նշելէ, որ փողն ու փառքն ամենակարևոր երևույթները չեն մարդու կյանքում:
«Հիմա բոլորն իրենց համակարգիչների հետ են շփվում: Ոչ ոք ոչ ոքի հետ չի խոսում: Բոլորը համացանցում են, որպեսզի իմանան, թե ինչ են իրենց մասին ասում մյուսները:
Որքան լավ եմ ճանաչում ներկայիս աշխարհը, այնքան ավելի խոր հիասթափություն եմ ապրում: Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը պայքարում իշխանության, փողի ու փառքի համար:
Ոչ ոք չի հասկանում, որ դա հիմարություն է: Կարծում եմ` հարուստ է ոչ թե նա ով փողով լի գրպան ունի, այլ նա, ով խելքով լի գլուխ ունի»,- Goal-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:





































