Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Ամալ Քլունին հերքում է իր հայկական արմատների մասին Բաքվի ստերը

Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում և ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

Քլունին, ով ներկայացնում է Իսմայիլովային Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, վստահ է, որ իր պաշտպանյալի դեմ գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա և նպատակ ունի հեռու պահել լրագրողին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի կաշառակերության գործի հետաքննությունից:

«Հավատացած եմ, որ կարևոր է պաշտպանել անհատ լրագրողին չափերն անցած պետությունից: Կարևոր է պայքարել լրագրողների իրավունքների համար՝ պատմելով աշխարհին, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրներում»,- ասել է Քլունին:

Նա համոզմունք է հայտնել, որ Իսմայիլովայի դեպքը Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների խորհրդանիշն է դարձել: «Ադրբեջանն աշխարհում լրագրողների բանտարկության թվով առաջատար երկրների շարքում է, ու միաժամանակ այն անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ մի կազմակերպություն, որի նպատակը մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության պաշտպանությունն է: Կարծում եմ, որ դա մեզ բոլորիս մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է նա։

Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից իր հասցեին տարածված այն լուրերին, թե ինքը հայ է՝ Քլունին ասել է. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պատկանելությունը որևէ ազգի, անկախ նրանից, թե ինչ ազգ է դա, կարող է ինձ վարկաբեկել: Ես հայկական արմատներ չունեմ, սակայն դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»: Իրավաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելը (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պաշտպանում էր երրորդ կողմի` Հայաստանի շահերը) չի դարձնում իրեն հայ, ճիշտ այնպես, ինչպես չի դառնում կամբոջացի այդ երկիրը ներկայացնելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում