ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է Վարդան Օսկանյանի հետ համագործակցությունը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ համագործակցության վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եկեք չմոռանանք ով ով է, Վարդան Օսկանյանը եթե նույնիսկ կուսակցություն բացի և որոշի նոտարով փոխել իր անուն-ազգանունը, դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ, ով 2008թ. մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում:
Սա գուցե քաղաքական լրջմիտ որոշում չէ, բայց ես ինքս ինձ համար բացառում եմ համագործակցության որևէ ձև Մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ. Օսկանյանին ես դասում եմ և՛ առաջին խմբի, և՛ երկրորդ խմբի մեջ»:
Մանրամասները տեսանյութում:










































