Ստամբուլի անվտանգության վարչության Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատողները PKK-ի գործունեությանը մասնակցություն ունենալով կասկածանքով ձերբակալել են 30 մարդու։ Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռեյդեր են անցկացվել Ստամբուլի 16 շրջաններում։
Գործողությունն անցկացվել է գիշերը՝ հատուկջոկատայինների և ուղղաթիռների մասնակցությամբ։ Ստամբուլից բացի՝ հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել երկրի ևս 8 նահանգներում։ Ոստիկանության գործողությունները կապված են Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ։







































