Օմանի ափերի մոտ ծովի հատակում հայտնաբերվել են նավի բեկորները, որով XV դարի պորտուգալացի ճանապարհորդ Վասկո դա Գաման իր երկրորդ ճանապարհորդությունն է կատարել Հնդկաստան: Հնէաբանները պարզել են, որ բեկորները պատկանում են «Էսմերալդային», որը մտել է հայտնի ճանապարհորդի արշավախմբի կազմում՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Նավաբեկության վայրից մի քանի հազար առարկաների վերլուծությունը դեռ շարունակվում է:
Որ բեկորները պատկանում են «Էսմերալդային», վկայում են այնտեղ գտնված պորտուգալական indio հազվագյուտ արծաթե դրամը, հրաշալի վիճակում պահպանված 12 ոսկե կուզեյրոները, Մանուել Առաջինի խորհրդանիշով պղնձե համաձուլվածքը:
Հնէաբանները նաև հայտնաբերել են V. S. սկզբնատառերով փամփուշտներ, որոնք կարող են համապատասխանել Վասկո դա Գամայի քեռու՝ Վինսենտ Սոդրեի անվանը, ով եղել է «Էսմերալդայի» կապիտանը:









































