Արևմտյան պատժամիջոցները զգալիորեն վնասում են Ռուսաստանին: Այս մասին ԱՄՆ կոնգրեսում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերից պարզ է դառնում, որ, մասնավորապես, բանկերին ԱՄՆ խորհուրդը՝ չգնել ռուսական եվրոբոնդեր, ըստ էության «շատ ուժեղ պատժամիջոցների քաղաքականության» մաս է կազմել, որը սահմանվել է Մոսկվայի դեմ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:
«Նրանք այժմ ջանում են եվրոբոնդերի միջոցով ֆինանսավորում ներգրավել: Նրանց համար դժվար է ներգրավել որևէ ֆինանսական ինստիտուտի՝ աշխատելու իրենց հետ՝ չնայած այն բանին, որ տեխնիկապես դա պատժամիջոցների ներքո չի հայտնվում»,- ասել է նա:
«Մենք այդ պատժամիջոցներն այնպես ենք մշակել, որպեսզի նվազագույնի հասցնենք կողմնակի հետևանքները մյուսների համար, և թիրախավորենք դրանք մարդկանց դեմ, ովքեր ամենամոտն են կանգնած պատժամիջոցների որոշմանը: Կարծում եմ՝ դրանք շատ արդյունավետ են»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների արդյունավետության մասին հարցին:











































