ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «երբեք չի ճանաչի Ղրիմի բռնազավթումը և դրա՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառումը, և պատժամիջոցները կմնան»։ Բացի այդ, Նուլանդի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է Ղրիմում մարդու, հատկապես փոքրամասնությունների իրավունքներով, ինչպես նաև թերակղզու ռազմականացմամբ։
Պատասխանելով հարցին, թե ուրիշ ինչ սահմանափակումներ կարելի է մտցնել Մոսկվայի դեմ Ղրիմի բռնակցման պատճառով, Նուլանդը խոստացել է «ուսումնասիրել, թե ուրիշ ինչ կարելի է անել»։




































