Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին, վերջինիս հասցեին գովեստի խոսքեր հղելով, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա շուրջ 20 տարի կարողանում է «Արսենալ»-ին պահել բարձր մակարդակի վրա: Այդպիսի վարպետությունը, իրոք, արժանի է գնահատականի:
Չեմ կարծում, որ ինձ մոտ այդպիսի բան կստացվի: Վենգերը գլխավորում է «Արսենալ»-ը 1996 թվականից: Այդ ընթացքում «զինագործներ»-ը կարողացել են 3 անգամ դառնալ Անգլիայի չեմպիոն, 6 անգամ ակումբը նվաճել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը»,- ընդծգել է իսպանացի մասնագետը:








































