«Ալ-Քաիդա» խմբավորման հյուսիսաֆրիկյան թևը` «Ալ Քաիդա-ն` Իսլամական Մագրիբում», հայտարարել է, որ Կոտ-դ’Իվուարի լողափին հարձակումները վրեժ են Ֆրանսիայի Սահել շրջանում իսլամիստ գրոհայինների դեմ վրեժ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Մենք կրկնում ենք մեր կոչը Ֆրանսիայի` Մալի ներխուժման հետ կապված երկրներին, դուրս բերել իրենց զորքերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայտարարությունում գրոհայինները հայտնել են հարձակում իրականացրած ահաբեկիչների անունները, սակայն միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնում:









































