Մեծ Բրիտանիայում կատուն դադարեցրել է BBC-ի եթերում եղանակի կանխատեսումը, հաղորդում է The Mirror-ը:
Հաղորդավարուհի Քերոլ Քիրքվուդը գտնվել է այգում և BBC Breakfast հաղորդման համար հայտնել եղանակի տեսությունը: «Եղանակը շատ չոր է, ժամանակ առ ժամանկ մի փոքր ամպամած, ինչպես նաև արևոտ, և հրաշալի սև-սպիտակ կատուն ուղղակի անցնում է»,- հայտարարել է նա հեռուստադիտողին:
Հեռուստադիտողի կարծիքով` կատվի հետ միասին Քիրքվուդը հիշեցնում է բոնդիանայից չարագործ Էրնսթ Սթավրո Բլոֆելդին:









































