Բեռլինում պայթած ավտոմեքենայի զոհված վարորդը ոստիկանությանը հայտնի է եղել թմրանյութերի շրջանառության և մարմնական վնասվածքներ հասցնելու գործերով: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ ոստիկանությունն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ զոհված տղամարդը 43 տարեկան է եղել: Պետք է պարզել՝ արդյո՞ք հանցագործությունը վարորդի դեմ էր ուղղված:
Bild-ը գրում է, որ ավտոմեքենան գրանցված է թուրքականի նման ազգանունով կնոջ անունով:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մեքենայի պայթյունի մեջ չի տեսնում ահաբեկչական բաղադրիչ:
Ինչպես հայտնի է, ժամը մոտ 8.00-ին (մեր ժամանակով՝ 11.00) Բեռլինում ընթացքի մեջ Volkswagen Passat ավտոմեքենա է պայթել: Մեքենայի վարորդը զոհվել է:








































