Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՏՄՊՊՀ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՏՄՊՊՀ նախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բենզինը Վրաստանում ավելի մատչելի, քան մեզ մոտ։
«Հայաստանում հայտնվել է մի սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը, որը 2015-ի ընթացքում 15 մլրդ դրամի շահույթ է ունեցել։ Հասկանալի չէ, թե ինչ է անում այդ ընկերությունը։ Մամուլում նշվում է, որ «Ռոսնեֆտ» ընկերությունից այն բենզինը վերցնում և վաճառում է, ուրիշ ոչ մի բան չի անում, բայց ստանում է 15 մլրդ դրամ շահույթ: Այստեղ ի՞նչ է կատարվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: