Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանում, որը քննել է բանտում անմարդկային պայմանների վերաբերյալ նրա բողոքը, հավաքվածներին ողջունել է նացիստական ժեստով՝ փոխանցում է AP-ն։
2012 թվականին Բրեյվիկի հանդեպ 21 տարվա ազատազրկման վճիռի կայացումից հետո Բրեյվիկն առաջին անգամ էր հայտնվում հանրության մեջ։
Միայնակ ահաբեկիչն իր պատիժն է կրում Շիեն բանտի մենախցում։ Նրան արգելված է նամակագրությունն արտաքին աշխարհի հետ, իսկ մարդկանց հետ նրա հանդիպումներն անցնում են ապակե պատնեշի միջոցով։ Ուստի նա դատական հայց է ներկայացրել կառավարության դեմ՝ մեղադրելով նրան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման մեջ։
Կառավարությունը պատասխանել է, որ նման պայմաններն անհրաժեշտ են, որպեսզի նրան հնարավորություն չտրվի բանտի սահմաններից դուրս ստեղծելու ծայրահեղական ցանց։
Բրեյվիկի հայցով լսումները կշարունակվեն մինչև մարտի 18-ը:















































