Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն, որը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով և ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են:

Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի ևս ծրագիրը կշարունակվի: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է և Հայաստանում, և արտերկրում: Այժմ բանակցություններ են տարվում կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մեր երկրի մանրածախ շուկայում իրացնելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է ա րտերկրի գործընկերների հետ՝ գիտահետազոտական ծրագրերի մշակման ուղղությամբ: Ներկայում ընկերությունն ունի 117 աշխատող, նախատեսվում է հետզհետե այդ թիվն ավելացնել:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ընկերության գործունեությունը և ուրախությամբ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է և ունի մեծ ապագա: Հովիկ Աբրահամյանի խոսքով, կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ համարելով այն գերակայություն: Վարչապետն նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է այս ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն: Կառավարության ղեկավա րը համոզմունք է հայտնել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ հեռանկարներ և ավելացրել, որ այն լինելու է գործադիրի մշտական ուշադրության կենտրոնում:

ՏՏ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում