Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ մինչ այժմ երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ ու Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացվել են երկու անգամ:
«ԵՄ դիվանագիտության ղեկավարի ադրբեջանական այցի ժամանակ հայտարարվեց բանակցությունները շարունակելու մտադրության մասին։ Մենք շարունակելու ենք նախնական բանակցությունները։ ԵՄ-ում կանոններն այնպիսին են, որ նախնական բանակցություններից հետո մենք տվյալ հարցը ներկայացնում ենք անդամ երկրների խորհրդին և մանդատ ենք խնդրում՝ նոր երկկողմ ձևաչափով բանակցություններ սկսելու համար։ Նման ընթացակարգն առնչվում է բոլոր պայմանավորվածություններին»,- մանրամասնել է նա։









































