Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պլանավորում է այցելել Ադրբեջան։ Նազարբաևն այդ մասին հայտարարել է մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողակարգի ժամանակ:
«Ադրբեջանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Կովկասյան տարածաշրջանում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք էներգետիկայի, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։ Ես նաև ստացել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերը, որն ընդունեցի խորին երախտագիտությամբ»,- ասել է Ղազախստանի նախագահը։









































