Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Անկարա։ Ալիևին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նախ Անկարայում պետք է տեղի ունենա Էրդողանի ու Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը, ապա Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։
Նիստը պետք է տեղի ունենար Բաքվում, սակայն Անկարայի ահաբեկչության պատճառով չեղյալ էր հայտարարվել Էրդողանի ադրբեջանական այցը և Իլհամ Ալիևն առաջարկել էր նիստն անցկացնել Անկարայում։ Թուրքական կողմը ողջունել էր դա։









































