Առնվազն 30 տարի կպահանջվի Սիրիայի տարածքում ականները վնասազերծելու համար։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական Լիոնում տեղակայված Հաշմանդամների միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
«Նրանք, ովքեր կզբաղվեն ականազերծմամբ, կբախվեն պայթուցիկներով իսկական «Նապոլեոն» խմորեղենի։ Այնտեղ կան պայթուցիկ սարքերի մի քանի շերտեր»,- հայտարարել է ոչ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Սովաժը՝ հավելելով, որ մեքենան չի կարող դրանք վնասազերծել, պետք է վնասազերծել միայն ձեռքով։
Նրա խոսքով՝ սիրիացիները, ովքեր լքել են իրենց տները պատերազմի ժամանակ, վերադարձին կբախվեն մեծ խնդիրների՝ ավերված քաղաքների փողոցներում չպայթած բազմաթիվ արկերի պատճառով։







































