Ընդհանրապես Ալլա Պուգաչովան հազվադեպ է իրեն թույլ տալիս հենց այնպես շրջել Մոսկվայի փողոցներով: Վերջին տարիներին, եթե նա իր ամառանոցային տնից գնում է մայրաքաղաք, ապա սովորաբար այցելում է նախապես պլանավորված միջոցառման, որտեղ նրան հրավիրել են և սպասում են:
Սակայն, այս կիրակի Ալլա Բորիսովնան իր սովորությանը հակառակ, առանց որևէ նպատակի ուղևորվել Մոսկվայի կենտրոն: Նա միայնակ, առանց որևէ շքախմբի այցելել է մայրաքաղաքի գլխավոր հանրախանութը: Երևում էր, որ պրիմադոննան ուներ հիանալի տրամադրություն, այդ պատճառով նա բարեսրտորեն թույլատրել է իր հետ սելֆիներ անել և տվել է ինքնագրեր, հայտնում է fine-femina.com.ua-ը:











































