Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իշխանությունները գրեթե հստակ փաստեր ունեն, որ Անկարայի ահաբեկչությանը մասնակից է Քրդական աշխատավորական կուսակցությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Նա նաև նշել է, որ ներկա պահին ահաբեկչության գործով ձերբակալվել են 11 կասկածյալներ:
Դավութօղլուի խոսքով՝ քննիչները առայժմ ահաբեկիչների ԴՆԹ փորձաքննություն են անցկացնում, քանի որ դեռ ոչ ոք չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Նա ավելացրել է, որ Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում ՔԱԿ-ի դիրքերին այն բանից հետո, երբ պարզ է դարձել որոշ հարձակվողների անձը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Անկարայում ահաբեկչություն էին իրականացրել երկու մահապարտ ահաբեկիչ՝ կին և տղամարդ. կնոջ անձը իրավապահները արդեն հաստատել են:








































