Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթի Դեմիրթաշը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ցավակցել զոհերի ընտանիքներին և շուտափույթ առողջացում մաղթել վիրավորներին:
«Ամեն օր հաղորդվում է ցավալի նոր իրադարձության մասին։ Դիարբեքիր, Սուր, Ջիզրե, Յուքսեքօվա։ 5 ամսվա ընթացքում երկրի մայրաքաղաքում 3 մեծ պայթյուն եղավ։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը նախևառաջ նայի հայելու մեջ։ Կառավարության արած միակ բանը քննադատելն է։ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ոչինչ չի անում։ Կարծես թե չկա քաղաքական պատասխանատվություն, կարծես թե երկիրը ղեկավարվում է ինքն իրեն, իշխանություն չկա։ Մեկ անգամ էլ դուք պատասխան տվեք։ Արդեն բավական է»։








































