Վերջին 10-15 տարվա ընթացքում մեզ մոտ ստեղծվել են գերփոքր ՀԷԿ-եր: Մենք լիցենզիաներ ենք տվել 200 ՀԷԿ-երի, որպեսզի հոսանք արտադրեն, ինչը մեր էկոլոգիայի հերն անիծում է: Այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մի կողմ թողնելով էկոլոգիական վնասները՝ նա նկատեց, որ դեռևս այս վիճակում գերփոքր ՀԷԿ-երն արտադրում են մեր էլէներգիայի 11 տոկոսը: «Ունեինք ՀԷԿ-երի կողմից արտադրվող 35 տոկոս, դրան ավելացել է 11 տոկոսը. այսինքն՝ Հայաստանին 46 տոկոս հոսանք կարող են տալ ՀԷԿ-երը: Այս 25 դրամանոց հոսանքը թողած՝ զարկ ենք տալիս 60 դրամանոց հոսանքին»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































