Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Տարոն Մարգարյան. «Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք»

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղիունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին իրազեկմանը:

«Վերջին տարիներին մենք բավականին պարզեցրել ենք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն ենք ստեղծել: Բայց մինչ օրս այդ եղանակով որևէ դիմում չի ստացվել, ինչը փաստում է, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Պետք է պարբերաբար իրազեկենք մեր համաքաղաքացիներին թե՛ քաղաքաշինական փաստաթղթերի պարզեցման և թե՛ դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորության մասին: Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք, որպեսզի ապօրինություններն ու հողազավթումները բացառվեն: Պարբերաբար նաև ներկայացրեք հայտնաբերված ապօրինաշինությունների քանդման աշխատանքները և կիրառված տուգանքները, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ցանկացած ապօրինություն օրենքով սահմանված կարգով պատժվելու է», – ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է նաև չգործող 6 կրպակ:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվելէ, որ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հսկողության տակ պահել հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը՝ դրան զուգահեռ նաև հորդորելով քաղաքացիներին աղբը չնետել հեղեղատարների մեջ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ նախկինում գույքագրված, մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող ապանոնտաժված գովազդային 16 վահանակների մի մասը տեղափոխվել է համապատասխան թույլատրելի տարածք, մյուսներն էլ պահեստավորվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում