Friday, 03 05 2024
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել

Ներքաղաքական սահմանի ճակատագրական գիծը

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, մարտի 14-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Մարտի 1-ի պատասխանատուն այդ օրվա իշխանությունն է:

Որևէ կասկած չէր կարող լինել իհարկե, որ Մարտի 1-ի թեման լինելու է հարցերի շրջանակում հիմնականներից մեկը, որ քաղաքական գործունեության ընթացքում ամենից շատ կտրվի Վարդան Օսկանյանին, որն այդ օրը ըստ էության ստանձնել էր իշխանության խոսնակի դերակատարումը: Օսկանյանը այսօր հայտարարել է, որ, ի տարբերություն շատ գործիչների, ինքը համարձակություն է ունեցել տեսախցիկի առաջ կանգնել և իշխանություններին ու ընդդիմությանը կոչ անել խուսափել ընդհարումից:

Եվ այս տեսակետից, իսկապես, Վարդան Օսկանյանի նման համարձակությունը պետք է ողջունել, եթե դա համարձակություն էր և ոչ թե ընդամենը կատարված հրահանգ կամ ցուցում, որը իհարկե կարող էր ունենալ իր որոշակի հաշվարկը: Խնդիրն այն է, որ Մարտի 1-ի իրադարձությունները առավոտյան Ազատության հրապարակում ծեծուջարդից հետո զարգանում էին արդեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ մի քանի արտասահմանյան դեսպանատների հարևանությամբ և, ըստ ամենայնի, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները շեշտը դնում էին արտաքին «քարտ-բլանշի» կամ «աջակցության» վրա այդ պահին, ինչով էլ կարող էր պայմանավորված լինել այն, որ եթե ընդդիմությունը կենտրոնացավ դեսպանատների հարևանությամբ, իշխանություններն էլ հրապարակ հանեցին արտաքին գործերի նախարարին:

Այսուհանդերձ, Վարդան Օսկանյանի հայտարարությունն իհարկե Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական շրջանակի համար իհարկե եզակի անկեղծ և համարձակ թվացող հայտարարություն է՝ Մարտի 1-ի պատասխանատուն այդ օրվա իշխանությունն է:

Նման բան երևի թե չի ասել այդ օրվա և այսօր էլ 99,99 տոկոսով պահպանված այդ իշխանության որևէ մի ներկայացուցիչ: Սակայն շատ կարևոր է շարունակությունը, որ ասում է նախկին արտգործնախարարը՝ «այդ օրվա իշխանությունը, որը չպետք է թույլ տար, որ այդպիսի բան լիներ»:

Սա առանցքաինն է Մարտի 1-ի հարցում: Այսինքն՝ իշխանության պատասխանատվությունն այն է, որ չի՞ կանխել Մարտի 1-ը, թե՞ որն իրականացրել է Մարտի 1:

Սա է սկզբունքայինը, և այս հարցում Վարդան Օսկանյանի հայտարարության շարունակությունը ըստ էության չեզոքացնում է նրա հայտարարության համարձակությունն ու անկեղծությունը: Բայց գլխավոր խնդիրը, իհարկե, այստեղ նրա համարձակությունը կամ անկեղծությունը չէ, գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ նմանօրինակ հայտարարությունները նպաստում են այն ընդհանրական գործընթացին, որի ամբողջ նպատակը հանրային գիտակցության մեջ Մարտի 1-ի պատասխանատվության լղոզումն է:

Սա, ըստ էության, աստիճանաբար դառնում է ոչ միայն նախկին ու ներկա ներիշխանական, այլ նաև ներքաղաքական յուրօրինակ կոնսենսուս, որտեղ նման լղոզումը իշխանություններին ազատում է պատասխանատվությունից՝ և՛ այդ օրվա, և՛ այս օրվա, իսկ քաղաքական մյուս ուժերին՝ իշխանությունների պատասխանատվությանը հասնելու պարտավորությունից:

Մարտի 1-ն այս առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում քաշված մի բավական խոշոր գիծ է, որն այդ դաշտի ահռելի մասը ըստ էության դրել է այդ գծից այն կողմ մնալու վտանգի առաջ, և զարմանալի չէ, որ այդ մեծ մասը համատեղ ջանքերով այս կամ այն կերպ լծվում է այդ գիծը լղոզելուն, քանի որ ջնջելն իհարկե անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում