Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

«Եթե որևէ մեկը մեզ մեղադրում է հարկ չվճարելու մեջ, թող հայելու մեջ նայի». «Դանդի Փրիշս մեթալս» ընկերության գլխավոր տնօրեն

2014-ի հոկտեմբերին ֆինանսների նախարարության հարկային պետական տեսչությունը հրապարակեց «ստվերի դեմ պայքարի» մասին հերթական հաշվետվությունը, որով Սյունիքի մարզում գործող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությանը առաջադրվեց ավելի քան 3.8 մլրդ դրամի կամ մոտ 9.5 միլիոն դոլարի հարկային լրացուցիչ պարտավորություն: Սա աննախադեպ չափի տուգանք է: Ընկերությունը 2013-ին 5.5 միլիարդ դրամի հարկ է վճարել, և միայն մի ստուգմամբ հարկայինը «հայտնաբերել է» 3.8 միլիարդ դրամի թաքցված հարկ:

Վարչական դատարան դիմած հանքարդյունաբերող ընկերությունը պահանջում է չեղյալ համարել ֆիննախի տուգանքը, սակայն առայժմ դատական վճիռ չկա:

Թերևս հարկային հետապնդումն ու դատական քաշքշուկն է պատճառը, որ Հայ-կանադական ընկերությունը որոշեց վաճառել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» հանքը ոսկու եւ արծաթի խոշոր արդյունահանող ռուսական «Полиметалл» ընկերությունը՝ 25 միլիոն դոլարով:

Իսկ այսօր ՀՀ կառավարությունը հայ-կանադական գործարար համաժողովի ընթացքում նոր ներդրողներ էր հրավիրում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ:

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Դանդի Փրիշս մեթալս» ընկերության փոխնախագահ, գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

 – Պարոն Ջաբրայան, հայտնի է, որ ՊԵԿ-ը Ձեզ դատի է տվել, և մի քանի միլիարդ դրամ գումար է պահանջվում Ձեզանից: Դուք ինչպե՞ս եք այս պայմաններում պատրաստվում աշխատել: Եվ ինչպե՞ս է ընթանում դատական այդ պրոցեսը:

-Նախ ասեմ, որ 3,8մլրդ է կազմում ակտը, այն տրվել է մեզ ֆինանսների նախարարության կողմից, ասեմ նաև, որ մենք ենք իրենց դատարան տարել և ոչ թե իրենք մեզ, որովհետև մենք համամիտ չենք, համարում ենք, որ ներկայացված ակտը իրավացի չէ: Արդեն դատական պրոցեսն ընթանում է: Վերջին նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 29-ին, բայց հետաձգվեց: Դեռևս հաջորդ նիստի ամսաթիվը նշանակված չէ: Կարծում եմ՝ դատարանում մենք կփաստենք, որ այս հարցով մենք ճիշտ ենք,և նախարարությունը սխալվել է:

-Այսինքն՝ դուք պատրաստվում եք դատարանում հաղթե՞լ հարկային մարմիններին:

-Հեշտությամբ, որովհետև հարկային մարմինները բավականին մեծ բացթողումներ են արել՝ կապված այս ակտի հետ: Կարծում եմ, որ իրենց մոտեցումը առաջին իսկ պահից ճիշտ չէ: Գաղտնիք չէ, դրա համար ես հեշտորեն ասում եմ, որ իրականությունը դատարանում կբացահայտվի, և եթե ամեն ինչ արդար լինի, մենք հաստատ հաղթելու ենք:

Դուք պնդում եք, որ նման քանակի հարկեր չե՞ք թաքցրել:

-Նախ՝ եթե ինչ-որ մեկը մեզ մեղադրում է հարկ թաքցնելու, չվճարելու մեջ, կուզեմ, որ նախ իրեն հայելու մեջ նայի, որովհետև ես բացարձակապես չեմ թույլատրի, որ իմ ընկերությունը հարկ թաքցնի: Ասեմ, որ այդքան էլ հեշտ չէ հարկ թաքցնելը՝ նամանավանդ հսկայական ընկերությունների համար: Ռոյալթիների հաշվարկների հետ է կապված ակտի մեծ մասը, և մի քանի ուրիշ բաներ կան, բայց նորից եմ ասում, կարծում եմ, նախարարությունը սխալվում է, և դատարանում էլ կփաստենք այդ մասին, իրենք ի վերջո կընդունեն, որ սխալ կերպ են ընդունել այդ օրենքի ենթատեքստերը: Դատարանում իրականությունը կբացահայտվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում