Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը։
Գյուլը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Դատապարտում եմ Անկարայի ահաբեկչական նենգ հարձակումը։ Ողջություն եմ մաղթում մեր սիրելի ժողովրդին։ Զոհվածների հոգուն՝՝ լուսավորություն, իսկ վիրավորներին շուտափույթ կազդուրում։ Բոլորին՝ անկախ իրենց հայացքներից ու մտածելակերպից, կոչ եմ անում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ՝ այն դադարեցնելու համար»։








































