Անկարայում պայթյունից 2 օր առաջ ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արվել Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի մասին։ Ծանուցումը զետեղված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում։
Հաղորդագրությունում ասվել է մայրաքաղաքի կենտրոնական՝ Բահչելիէվլեր շրջանում կառավարական և բնակելի շենքի մոտ ահաբեկչության հնարավորության մասին։ ԱՄՆ քաղաքացիներին զգուշացվել էր չայցելել այդ շրջան և հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին։
ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն պարզաբանել՝ դա կապվա՞ծ է եղել պատրաստվող ահաբեկչության հետ, որն իրականացվել է երեկ՝ խլելով 34 մարդու կյանք։




































