Կառավարության վերջին նիստում վարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց քննարկել շուրջ 540 հազար դոլարով գնված երկու բիոզուգարանների հարցը, որոնք տեղադրված են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Տաթևի վանքի տարածքում և ունեն տեխնիկական խնդիրներ` անսարքություն: «Հիմա այդ զուգարանները պետք է աշխատեն ինքնածախսածածկվող սկզբունքով` վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Պրոյեկտի իմաստը դրանում էր, սակայն արդյունք չի տվել, հիմա սպասում ենք ձեր վերլուծությանը, թե ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի»,- ասել էր վարչապետը:
Քանի որ զուգարանների համար կառավարությունը հսկայական գումար էր ծախսել, ԱԺ եկած ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին «Առաջին լրատվական»-ը հարցրեց, թե ի՞նչ ձևով են պատրաստվում հետ բերել ծախսած գումարները: Դավիթ Սարգսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցին ու արագ մտավ ԱԺ դահլիճ: