Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Անկարայի կենտրոնում այսօր երեկոյան հնչած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել է 75 մարդ։ Այդ տվյալները ներկայացրել է Անկարայի նահանգապետարանը։
Որոշ տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 18:40-ի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Պայթյունները տեղի են ունեցել ավտոբուսի կանգառի մոտ, որտեղ 10 ավտոբուս է եղել։ Պայթյունից հետո Թուրքիայում խնդիրներ են ծագել Facebook ու Twitter սոցցանցերից օգտվելու հարցում։ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) արգելել է կադրեր ցուցադրել դեպքի վայրից։








































